Ապրիլի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208520 դեպք, որոնցից 187466-ն` առողջացած, 3878-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16196 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 935427 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3844 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 547 նոր դեպք: Ունենք 210 առողջացած և 19 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 980 է: