Գեղարքունիքի մարզում այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 02:00-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36.6-րդ կմ հատվածում բախվել են  Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 43-ամյա Գարիկ Հովսեփյանի վարած ВАЗ 21150 մակնիշի եւ 25-ամյա Արման Մկրտչյանի վարած  Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 2 վարորդները տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Մկրտչյանի ուղեւորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ,  66-ամյա Վահրամ Մկրտչյանը, 50-ամյա Նարինե Միդոյանը եւ 58-ամյա Հովիկ Միդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն