Այսօր հեռուստաաստղ, մոդել Քորթնի Քարդաշյանի ծննդյան օրն է. ամերիկահայ աստղը դարձավ 42 տարեկան։ Այդ առիթով նրա քույրը` Քիմ Քարդաշյանն, արխիվային լուսանկարներ է հրապարակել, այդ թվում՝ Հայաստան կատարած այցից:

Քիմը լուսանկարներին կից նաև հուզիչ գրառում է  կատարել.

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։

Մոլորակի այն մարդը, ում ես ամենաերկար ժամանակն եմ ճանաչում։ Մի մարդ, ով ինձ հետ կփորձարկի յուրաքանչյուր կոսմետիկ մշակում, LOL։ Խոսքը Քորթնիի մասին է… Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, եւ երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, եւ ես այնքան եմ հիանում դրանով: Դու միշտ պաշտպանում ես այն, ինչը ճիշտ է, եւ դարձել ես լավագույն հոգեթերապեւտը, որի մասին միայն կարող է երազել աղջիկը։ Ես նաեւ սիրում եմ քեզ մինչեւ վերջին շունչս եւ հետո։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»։