Երեւանում այսօր՝ ապրիլի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Lexus IՏ 250  մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի  դիմաց,  բախվել է Nissan Tiida եւ Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով  2 քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում  է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  Toyota-ն պատկանում է Արարատ 73 լեգենդար ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին: