ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքում է լուրերը, որ բերման է ենթարկել, հարցաքննել ու այնուհետև ազատ է արձակել «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին։

«Արմենպրես»-ը ԱԱԾ մամուլի կենտրոնից փորձել է ճշտել՝ համապապատասխանո՞ւմ են արդյոք այդ լուրերն իրականությանը, որտեղից հարցին ի պատասխան նշել են, որ տարածված այդ տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և հորդորեցին զերծ մնալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելուց։