ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի էջից.

Ադրբեջանցիները սպանել են գերեվարված 18-ամյա հայ զինվոր Էրիկ Մխիթարյանին: Նրա աճյունը հայտնաբերվել և նույնացվել է ԴՆԹ հետազոտությունից հետո:

Սա Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից իրականացված հերթական ռազմական հանցագործությունն է:

Բոլոր նրանք, ովքեր նախապատրաստում կամ այս կամ այն պատճառով աջակցում են ադրբեջանցիների և թուրքերի հետ «բարիդրացիական» հարաբերությունների հաստատմանը, անարգում և պղծում են մեր այն տղաների գերեզմանները, ում գազանաբար տանջել և սպանել են ադրբեջանի բարբարոսները: