Հազարավոր հանդիսատեսների, մտավորականների կողմից դիտված, սիրված և գնահատված «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ապրիլի 19 եւ 20-ին կայանալիք ներկայացումները չեղարկելու համար՝ հանցավոր կերպով զանգահարել և սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանին՝ կնշանակի դա արել են թատրոնին վերադաս հիմնարկությունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանը:

«ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հազարավոր հանդիսատեսների, մտավորականների կողմից դիտված, սիրված եւ գնահատված «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ապրիլի 19 եւ 20-ին կայանալիք ներկայացումները չեղարկելու համար՝ հանցավոր կերպով զանգահարել եւ սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանին՝ կնշանակի դա արել են թատրոնին վերադաս հիմնարկությունից։

Դա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է։

Այդ առիթով, ես նամակներ եմ ուղարկել նախարարին եւ նրա տեղակալներին, որպեսզի նրանք պատասխանեն, թե կոնկրետ իրենցից ո՞վ է դա արել։

Վահրամ Դումանյան,

Արայիկ Խզմալյան

Արթուր Մարտիրոսյան