Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառաությունը ձերբակալել է Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին, ով Պետերբուրգում ռուսաստանցիների հետ հանդիպման ժամանակ փորձել է փակ բնույթի ինֆորմացիա ստանալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԴԾ-ին:

Ձերբակալվածի գործունեությունը գնահատվում է որպես թշնամական՝ Ռուսաստանի նկատմամբ ու անհամատեղելի դիվանագիտական կարգավիճակի հետ:

ԱԴԾ-ից հայտնել են, որ Սոսոնյուկի նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն համապատասխան միջազգային իրավունքին: