Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պարտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մկանային վնասվածք է ստացել եւ չի օգնի իտալացի Անդրեա Պիռլոյի գլխավորած թիմին «Ատալանտայի» դեմ Իտալիայի առաջնության 31-րդ տուրի խաղում։

«Մեր կազմում կբացակայի կարեւոր խաղացող։ Ռոնալդուն չի մասնակցի առաջիկա հանդիպմանը։ Նա խնդիրներ ունի ազգրի մկանների հետ։ Ռիսկային կլիներ նրան այդ վիճակում դուրս բերել խաղադաշտ Բերգամոյում», Պիռլոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։