Այս ողբերգական պատերազմում մենք հիմնականում կորցրեցինք այն գնդերն ու զորամասերը, որոնց հրամանատարները պատերազմի առաջին օրերին անհասկանալի գործողություններ էին անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

«Պատերազմի կեսերին այդ զորամասերի հրամանատարներ նշանակվեցին նույն գնդերի շտաբի պետերը, ովքեր զոհվեցին: Պատերազմից հետո այդ «հրամանատարները» ավելի բարձր պաշտոնների են նշանակվել»,- գրել է Վարագյանը: