Ապրիլի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 207973 դեպք, որոնցից 187256-ն առողջացած, 3859-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 978 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 931583 թեստավորում: Երեկ կատարվել է 5290 թեստավորում։
Այսպիսով` ապրիլի 17-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 870 նոր դեպք, 24 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: