ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին մասնակցելու ՌԴ առաջարկին: Այս մասին Звезда հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Նոյեմբերին, երբ այդ ամենը ավարտվեց, մենք ՄԱԿ-ին հրավիրեցինք գալ, մասնակցել ականազերծման աշխատանքներին: Այնտեղ աջուձախ ականապատված է: Մարդիկ չեն կարող այնտեղ վերադառնալ: Ինչ-որ մեկը եկա՞վ: Առայժմ որևէ մեկը չի եկել»,- ասել է նա:

Շոյգուն ընդգծել է. որ դեռևս տեղում աշխատում են միայն ռուս և տեղացի սակրավորներ:

«Այնտեղ աշխատում է ԱԻՆ-ը, ՊՆ-ն, տեղի սակրավորները: Իսկ նրանցից բացի՝ որևէ մեկը չի եկել»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը: