Այս Ազգային ժողովի, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցության բացասական առումով ամենաաչքի ընկնող պատգամավորներից մեկը թերևս Վաղարշակ Հակոբյանն է: Հակոբյանն իր զգացմունքային ելույթներով, մեղմ ասած՝ խորհրդարանին ոչ հարիր բառապաշարով աչքի է ընկել ոչ մեկ անգամ: Վերջինը թերևս երեկ էր, երբ նա իրեն թույլ տվեց ամբիոնի մոտ արտաբերել «ուխոդվել» «կիսագողական» արտահայտությունը:

Վաղարշակ Հակոբյանը ծնվել է 1991 թվականին: Որքան էլ որ զարմանալի չէ, նա չի ծառայել բանակում, իսկ մինչ պատգամավոր դառնալը եղել է ՀՀ սփյուռքի նախարարի օգնական:

Այո այո, Մխիթար Հայրապետյանի օգնական: Նրանք ընկերներ են:

Հակոբյանը պաշտոնը ստանձնելու պահին գրանցել է մեկ շարժական գույք՝ «TOYOTA CAMRY 2.4» մակնիի ավտոմեքենա: Անշարժ գույք չի գրանցել: Դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ, 6 500 դոլար, 900 եվրո:

Վերջին անգամ Հակոբյանը հայտարարագիր ներկայացրել է 2019 թվականի համար:

Հայտարարագրից պարզ է դառնում, որ «TOYOTA»-ն դեռ տեղում է: Տարվա սկզբին նրա Բանկային հաշիվների մնացորդներում եղել է 358,160 դրամ, տարվա վերջում՝ 1,508,550 դրամ: Կանխկի միջոցները տարվա սկզբում կազմել են 6,358,160 դրամ, 900 եվրո, 6, 500 դոլար: Տարվա վերջում փոփոխություն է եղել միայն դրամի մասով՝ 7,508,555 դրամ: Հակոբյանի եկամուտը տարվա կտրվածքով հասել է 8,918,400 դրամի: Այն ստացվել է աշխատավարձի տեսքով: