Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսային հիվանդության 8995 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Երկրում կորոնավիրուսի սկզբից ի վեր հաստատվել է կորոնավիրուսի 4 684 148 դեպք:

Մեկ օրում մահացել է 397 մարդ, ընդհանուր՝ 104 795 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 9109 մարդ, մեկ օրում՝ 4 310 557 պացիենտ: