Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են համատեղ աշխատել որոշ ոլորտներում՝ չնայած առկա տարաձայնություններին։ Այս մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է բանակցություններ եւ հանդիպում անցկացնել։ Այդ հեռախոսազրույցում նախագահը նաեւ հայտարարել է, որ հետեւանքներ կլինեն գործողությունների համար՝ լինի դա հաքերություն, թե այլ խնդրահարույց պահվածք ռուսական ղեկավարության կողմից, — ասել է Փսակին։ — Նախագահն առաջարկել է հանդիպում՝ ազդանշան ուղարկելու համար. մենք տարաձայնություններ կունենանք, մենք չենք կարող անտեսել դա, բայց մեր նպատակն է՝ ունենալ կանխատեսելի և կայուն հարաբերություններ։ Մենք կարող ենք չհամաձայնել տարբեր ոլորտներում և կշարունակենք դա, բայց նաև հավատում ենք, որ հնարավորություն կա միասին աշխատել որոշ ոլորտներում» ։