Ռուսական ՄիԳ-31 կործանիչը Կամչատկայի մոտ ռուսական սահմանին մոտեցող ամերիկյան հետախուզական օդանավ է որսացել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Նախարարությունից հայտնում են, որ ռադարներն օդային օբյեկտը որսացել են Խաղաղ օվկիանոսի վրա:

Ավելի ուշ պարզվել է, որ խոսքը վերաբերում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135 ինքնաթիռին:

Այն բանից հետո, երբ ամերիկյան ինքնաթիռը հեռացել է ռուսական սահմանից, ռուսական ինքնաթիռը վերադարձել է բազա: