Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր էջում տանկային վաշտի հրամանատարի պատմությունն է ներկայացրել, որը վերաբերում է Ջաբրայիլի մարտերին:

Պատմողը կոչումով կապիտան է, ով հրաշքով փրկվել է դժոխքից:

Կապիտանը պատմում է, որ հրաման են տվել տանկային բրիգադով Ֆիզուլիից շարժվել դեպի Ջաբրայիլ: Շարժվել են գիշերը, գնացել մոտ 7-8 կմ ու միացել մնացած ուժերին, գլխավորել են շարասյունն ու անցել հակահարձակման, երկար են գնացել, արդեն առավոտյան հանդիպել են թշնամու հետևակային գումարտակին՝ մոտ 200-300 մարդ․ «Նրանց ոչնչացրեցինք ու շարժվեցինք առաջ: Գնացինք ևս մոտ 2-3 կմ: Այդ ժամանակ մեզ վրա հարձակվեցին թշնամու ԱԹՍ-ները և սկսեցին հարվածներ հասցնել: Հարվածներից մեկը կպավ իմ տանկին: Ես հրաշքով դուրս եկա տանկից: Ինձ օգնեց փրկվել վերարկուն, որը հանեցի: Օգնեցի տանկից դուրս գալ մյուսներին: Դրանից հետո հասկացա, որ իմ վաշտը ոչնչացված է, հակահարձակումը տապալված է: Ամենուր բղավոցներ էին, տղաները խնդրում էին օգնել: Շուրջ բոլորը ոչնչացված տեխնիկա էր ու դիեր»:

Շարունակությունն՝ այստեղ