Ապրիլի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմանում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի, գրում է shamshyan.com-ը։

Նշված վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Լյուդմիլա Ա․-ն էր։

Ըստ բժիշկների՝ մահացածը գտնվում էր հղիության 7-րդ ամսում։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։