Գեւորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դավաճանների դեմ պայքարի պայմանական դադարը որոշ թուրքական արտադրության ուսապարկերի համար առիթ է դարձել հոխորտալու։
Դավաճանության համար սպասվելիք վրեժի ահից «բունկեռում թաքնվող» տեսակն, առիթից օգտվելով, փորձում է խուսափել պատասխանատվությունից, ավելին՝ ամեն ինչ նախորդ իշխանությունների վրա բարդելու փորձեր են արվում։
Սա խոսում է իշխող խմբակի բարոյականության ի սպառ բացակայության մասին, քանզի պետություն եզրույթի մեջ տեղավորվող ցանկացած երկրի պաշտոնյա նման իրավիճակում ծնկաչոք ներողություն կխնդրեր ողջ ազգից՝ լռելյայն հրաժարվելով պաշտոնից։
Արդեն ավելորդ է կրկնել, որ գործող թափառախումբն ամբողջովին զուրկ է բարոյական արժեքներից, ուստի մի ողջ սերունդ գլխատելուց հետո դավաճանների ոհմակը շարունակում է թունավորել հասարակությանը։
Հ.Գ. Պետական պաշտոնի գրավչությունը վայելող ոչնչություննե՛ր, վստահ եղեք՝ ձեզ հաշված օրեր են մնացել։