Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ Բարեկամության եւ Համագործակցության մասին Պայմանագրի մշակմամբ։ Այն, ինչ ժողովրդի լեզվով կոչվում է խաղաղ պայմանագիր։ Իսկ փաստերի լեզվով՝ միջազգային իրավունքի մեխանիզմների կապիտուլյացիայի ամրագրում։ Եվ սա իր առաքելության վերջնական ակորդն է: Հայաստանի և հայկական շահերի դավաճանության առաքելությունը բոլոր նրանց ձեռքերով, ովքեր նրան իշխանության բերեցին՝ տարածաշրջանային և գլոբալ ուժային կենտրոններից մինչև Հայաստանի շարքային քաղաքացիներ, ովքեր անվերապահորեն հավատացին նրան, վստահեցին սեփական երազանքի իրականացմանը և հիմա փորձում են իրենց շրջապատող քաոսից ինչ-որ բան հասկանալ։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:

«Եվ թող ձեզ չթվա, որ այդ պայմանագրի մշակումը իրավիճակային լուծում է։ Նիկոլի դավաճանության էությունը հենց այն է, որ նա հետևողականորեն և նպատակաուղղված գնում էր դրան։ Այդ ծրագրի իրականացման համար նրան պետք էր բարոյալքված և գլխատված բանակ. նա դրան մեթոդաբար հասավ, վերահսկվող խորհրդարանը. նա դրան էլ հասավ, խամաճիկային իշխանությունն Արցախում, և տոտալ պարտված պատերազմը. մենք մինչև հիմա այն մարսում ենք՝ զայրանալով անգործությունից, ստերից ու ցինիզմից։ Նրան կենսականորեն անհրաժեշտ էր մնալ իշխանության մեջ կապիտուլյացիայից հետո, և մեր հասարակության երեսպաշտությունը, որը վերածվեց ընդդիմության անգործության ու թուլության, նրան տվեց այդ հնարավորությունը։

Իր առաքելությունն ավարտելու համար նրան պետք է վերահսկելի խորհրդարան, որը նա հույս ունի ստանալ հունիսին, կեղծված ընտրություններ, իր կողմից ղեկավարվող կառավարություն, որը կնշանակեն այդ վարժեցված պատգամավորները և Սահմանադրական դատարանը, որը Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունից հետո կատարում էր բոլոր, կրկնում եմ Բոլոր Նիկոլի հրահանգները։

Ավելին, այս գործում նա օգտվում է բոլոր արտաքին խաղացողների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, լռելյայն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի աջակցությունից, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակում են Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցները։ Նույնիսկ Սորոսի գլոբալիստական նախագիծն է աջակցում այդ գործընթացին։ Բոլոր արտաքին խաղացողները պատրաստ են տարածաշրջանը ապաշրջափակել Հայաստանի ապագայի գնով, բացի թերևս Ռուսաստանից, որը չի շտապում աջակցել Հայաստանին առանց՝ Հայաստանն ինքն իրեն պաշտպանելու։

Վիժվածքից՝ խաղաղարար փոխակերպված Նիկոլը, որի շուրթերին է 5000 հայրենասերների արյունը, իր իշխանությունը կցեմենտապատի ստրկամիտ գորշության ծափողջույնների ներքո։

Իր իշխանության ամենասկզբից Նիկոլը հետևողականորեն և շատ հաջող պարտադրել (ու շարունակում է պարտադրել) է բոլորիս իր խաղը։ Խաղը, որում հաղթելու դեպքում նա կմնա այն մարդն, ով խաղաղություն բերեց տարածաշրջան, այլ ոչ թե խղճուկ դավաճան։

Եվ միայն մեզանից՝ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի խամաճիկ տեսնել չցանկացողներից, կախված է այն, որ դա նրան չհաջողվի»,- գրել է Մինասյանը։