Ապրիլի 16-ին Թբիլիսիում անհայտ անձինք հրազենով ներխուժել են Վրաստանի բանկի մասնաճյուղ եւ այնտեղ պատանդներ վերցրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մասնաճյուղը մայրաքաղաքի Հավալաբարի շրջանում է: Այն գտնվում է շենքում, որտեղ նորոգման աշխատանքներ են կատարվում: Հանցագործության վայրը շրջապատված Է ոստիկանության կողմից: Ինչպես հայատարարում են ականատեսները, կրակոցներ չեն լսվել։