Հանրապետության տարածքում`

Ապրիլի 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-20-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

 

Երևան քաղաքում՝

Ապրիլի 16-17-ը, 18-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը մայրաքաղաքում