Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Գեորգի Մելիքյանից։

«Մի քանի հիմքերով էին արդարացրել։ Գլխավորը քրեական գործի հարուցման որոշումը ոչ իրավաչափ ճանաչելն էր։ Բողոք ենք ներկայացրել, որ մեղադրանքի հիմնավորվածության մասով էլ արդարացումը մնա»,-ասաց Գեորգի Մելիքյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Այս որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց ապօրինի քրեական հետապնդման իրականացումը։

Հատկանշական է, որ թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից արձանագրվել է, որ դատավորի նկատմամբ իրականացվող հետապնդումն ապօրինի է։

Արդեն երկու տարի է, ինչ նրա լիազորությունները կասեցված են՝ ապօրինի հարուցված քրեական գործի հետեւանքով։