Մոսկովյան դատարանը հինգշաբթի 4 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի ռեփեր Էլմին Գուլիևին. նրան դատապարտել են թմրանյութի ազդեցության տակ գտնվելով մի քանի անցորդի վրաեթրի ենթարկելու համար Մոսկվայի կենտրոնում:
Ինչպես հայտնում է РБК-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը, Գուլիևին դատապարտել են 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Բացի այդ, նրան 3 տարով զրկել են վարորդական իրավունքից:

Ավտովթարը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերին: Գուլիևը Infiniti մակնիշի մեքենայով երկու անցորդի է վրաերթի ենթարկել Մոսկվայի կենտրոնում հետիոտնային անցման վրա և բախվել է շենքին: Ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել, այդ թվում՝ մեքենայում գտնվող աղջիկը: