Այս գրառմանս կից դրված նկարի ներքևի հատվածում, Ադոլֆ Հիտլերը, 1938 թվականին ստանում է իր բաժին ծափահարությունները այն բանի համար, որ հայտնում է Ռեյխստագի պատգամավորներին այն մասին, որ Ավստրիան միավորել է Գերմանիայի հետ, այսինքն իրենց Հայրենիքը ընդլայնելու և հզորացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է հոգեբան ՝ Միհրդատ Մադաթյանը.

«Երբեմն ես ինքս համեմատականներ եմ անցկացրել Փաշինյանի և նրա կարգերի ու Ադոլֆ Հիտլերի ու ֆաշիզմի հետ։ Ես հիմա վստահորեն կարող եմ ասել, որ նույնիսկ փոքրիկ Ադոլֆը չեր կարող այսքան այլասերված լինել…

Եվ այսպես, երեկ, ԱԺ «քայլառաստների» ֆրակցիան, ոտնկայս ծափահարում էր մի մարդու, ով վաճառել է Հայրենիքը… Արցախը հանձնել է թշնամուն… Կոտորել է մի ամբողջ սերունդ… Մի սերունդ էլ դարձրել հաշմանդամ… Խեղել է Հայի հոգեբանությունը… Խլել է Հայից արժանապատվությունն ու հպարտությունը… Տնտեսապես ոչնչացրել է Հայաստանը… Ոչնչացրել է Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ՝ մի բան, որին ՀԱՅ ՄԱՐԴԸ ձգտել է հազարամյակներով…

Ընդհանուր առմամբ ՀՀ բոլոր Նախագահները, սկսած իր հոգևոր հայր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, գնահատական տվեցին երեկվա «նոնսենսին»։ Վերջինիս խոսնակը հիշեցրել է 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» տված գնահատականը. «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ՊԱՏՈւՀԱՍԻ ՀՈԳԵԿԱՆ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԻՆ: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:

Այ մասով սակայն ամենադիպուկը արտահայտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը. «Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»։

Հիմա ուղիղ՝ ելույթի մասով իմ դիտարկումներից մեկը։ Բացի նրանից, որ այդ ելույթից իմացանք, որ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահն է, կարծում եմ պետք է նաև որոշ տրամաբանական հարցերի պատասխաններ ստացվեն։
Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ասում է զուտ ճշմարտությունը և «նախկինները» Արցախի հետ կապված բանակցությունները վաղուց տանուլ էին տվել ու Արցախը հանձնել էին ադրբեջանին։ ԵՆԹԱԴՐԵՆՔ… Ես հասկանում եմ, որ դժվար բան եմ ուզում, բայց ուղղակի եկեք մի պահ հավատանք ՀՀ գերագույն ու պրիմիտիվ ստախոսին։

Այդ դեպքում արդյո՞ք բացատրության կարիք չունեն Փաշինյանի հետևյալ ֆրազները՝ «…մենք բանակցությունները սկսում ենք մեր զրոյական կետից, չշարունակելով նախկինների…», «…ինչ ուզում ենք՝ այն էլ բանակցում ենք…», «Ալիևը կիրթ և կառուցողական մարդ է…»…

Լավ սա էլ թողնենք, տո այ ՎԻԺՎԱԾՔ, եթե նախկինները Արցախը հանձնել էին, ու դու գիտեիր, որ հողերը պիտի տրվեն, ինչու՞ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՍԵՐՈւՆԴ, ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, տարար ու մատաղ արեցիր… Ի՞նչ էին արել մեր երեխաները քեզ կամ քո վիժվածք կնոջը… Նրանք էլ հո նախկին չէին։ Ասեմ ավելին, նրանցից շատերը քեզ հավատացել էին ու քո համար փողոց էին փակել, գիշերները կողքիդ էին եղել, ու քեզ լայքեր ապահովել… Իմ նմաններին էլ համացանցում հայհոյում էին, երբ դեռ 2018-ին ասում էինք, որ ստոր հողատու ես… Իսկ դու ի՞նչ արեցիր։ Ըստ քեզ, իմանալով, որ «նախկինները» Արցախը հանձնել են, ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈւՂԱՐԿԵՑԻՐ՝ ՄՍԱՂԱՑ։ Այսինքն՝ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ։

Իսկ իրականում, «նախկինները» Արցախը ազատագրել ու պահել են։ Արցախը դու՛ ես հանձնել։ Մեր երեխաներին էլ դու ես սպանել…

#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ — #ԴԱՏՎԵԼՈւ_ԵՔ՝ 5000-ից ավել անմեղ հերոս-հայորդու՝ կանխամտածված սպանելու, հետույքաբնակության սկզբունքով՝ ԱԺ-ում ազգադավ թուրքին ոտնկայս ծափահարելու համար»։