Ատոմակայանն այս պահին կանգնած է, խորհրդարանում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա վերահաստատեց, որ պլանավորում են նոր ատոմակայան ունենալ, բանակցություններ են տարվում ՌԴ-ի հետ:

«Այսօր կամ վաղը կվերադառնան ատոմակայանի տնօրենը և իմ տեղակալը, որոնք Ռուսաստանում են: Առաջարկներ կան նաև այլ երկրներից», — նշեց նախարարը՝ ավելացնելով, որ փոքր մոդուլյար ռեակտորով կայաններ կան, բայց դրանք բոլորը ջրի վրա են, հողային հիմքի վրա դեռևս ոչ մի երկիր չունի:

Սուրեն Պապիկյանն ասաց, որ բոլորն իրենց նախագծերը պատրաստակամություն են հայտնել ուղարկելու:

«Մեր ռազմավարական գործընկերոջ հետ այս հատվածում հաջողություններ ունենք, կարծում ենք, որ փորձված թանն ավելի ճիշտ է այս փուլում», — նշեց նա: