«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարան էր եկել ոչ այնքան սթափ վիճակում, այդ մասին մասնավոր զրույցներում չէին հերքում անգամ նրա թիմակիցները։ Դա ակնհայտ էր ոչ միայն անադեկվատ, իրար հակասող հայտարարություններից ու պահվածքից։

Նա ոչ միայն նախկիններին էր թիրախավորել, այլեւ ինքն իրեն էլ էր հակասում։ Օրինակ, ասում էր, թե սուտ է՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը չի ասել, թե 2-3 օրվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ Մինչդեռ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, Փաշինյանը չէր ժխտել, որ այն ժամանակ դեռ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը նման բան է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում