Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց կրճատել տոնական օրերի թիվը:

«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի հիմավորման մեջ նշվում էր,  որ նախագծի ընդունումը պայմանավորված է  հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը  և  7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ:

Գործող օրենքով՝ Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), դրանք ոչ աշխատանքային օրեր են:

Նախագծով առաջարկվում էր սահմանել, որ Ամանորը և Ծննդյան տոները նշվելու են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Միայն նշված օրերը կլինեն ոչ աշխատանքային։