Ապրիլի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկվել են երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: