Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինչն ամենևին չի նշանակում, որ երկիրն ուղղակիորեն ղեկավարում է ժողովուրդը… Երկիրը ղեկավարում է ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն՝ իր թևերով և վերջիններիս տրված գործիքակազմով, այն է՝ ՕՐԵՆՔԸ…

Իրականությունն այն է, որ այսօր մենք ապրում ենք պատահականությունների կողմից դրսի պատվերով ստեղծված այն «ժողովրդավարական» պետությունում, որտեղ տիրում է ոչ թե օրենքի իշխանությունը, այլ մտածելու և գործելու անընդունակ ամբոխին անընդհատ ուղղորդող մեկ անկարողի դիկտատուրան… Այսպես շարունակվելու դեպքում մենք միշտ ունենալու ենք այն և, անկասկած, ավելի վատը,, քան ունենք այսօր…

Հ.գ.- Հաճախ ամենապարզ ճշմարտությունն ավելի դժվար է ընկալվում, քան՝ ամենաբարդը… Ապացույցը՝ երեկ ԱԺ-ում կազմակերպված մեկ դերասանի թատրոնն էր…

Սենոր Հասրաթյան