ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը։ Արցախցիները գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում այն դաշտերում, որոնք ռուս սակրավորները մաքրել են պայթունավտանգ առարկաներից։

«Վարուցանքը գրեթե ավարտվում է։ Այս տարի այն խաղաղապահների շնորհիվ կազմակերպվել էր առանց խափանումների։ Կարողացանք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ կողմերի շփման գծի մոտ վարուցանքն առանց խափանումների ընթանա։ Հուսանք, որ մինչև աշուն մեր շնորհիվ տեղի բնակչությունը կստանա արժանի և լավ բերք»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Սերգեյ Ժմուրինը:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ 2020-ի նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահներն Արցախում մաքրել են 1960 հեկտար տարածք, հայտնաբերել և վնասազերծել մոտ 25,5 հազար պայթյունավտանգ առարկա։