«Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ինչ ձայնագարություն էլ հրապարակվի, լինելու է մոնտաժված»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե կարելի է հրապարակել Օնիկ Գասպարյանի ԱԽ նիստի հայտարարությունը։

«Էստեղ նույնպես իրավիճակը Նիկոլի համար փակուղային է, որովհետև եթե Օնիկ Գասպարյանն ամիսուկես առաջ արել է հայտարարություն, և հենց այդ ժամանակ նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ինչո՞ւ լռեց Նիկոլ Փաշինյանը և չենթարկեց պատասխանատվության՝ կեղծ հայտարարության համար»,- ասաց Զոհրաբյանը։