Ռուսաստանի Lիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ ժամանակն է «հանգստացնել» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Քաղաքական գործիչն այսպես է արձագանքել Թուրքիայի առաջնորդի հայտարարություններին, որոնցով վերջինս աջակցություն է հայտնել Ուկրաինային և մեկ անգամ ևս Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին անվանել «բռնակցում», գրում է politobzor.net կայքը:

Իր խոսքում քաղաքական գործիչը նշել է, որ Էրդողանն ինքն է շատ տարածքներ բռնակցել, և դրանց թվում նշել է Լեռնային Ղարաբաղը:

«Էրդողանը նորից ասում է, որ մենք բռնակցել ենք Ղրիմը: Ժամանակն է հանգստացնել նրան: Մենք էլ նրան կասենք, որ նա բռնակցել է Հյուսիսային Կիպրոսը, նա բռնակցել է Լիբիայի մի մասը, բռնակցել է Ղարաբաղը, բռնակցել է Ադրբեջանը և այլն: Շտապ բրոշյուր թողարկեք` Չինգիզ խանից մինչև Էրդողան, որպեսզի ցույց տանք արևելյան արյունարբությունը, երբ մի ձեռքով ծաղիկներ է նվիրում, իսկ մյուս ձեռքում դաշույն է`կեռ, թուրքական դաշույն: Լիբիայում մեզ խանգարում են, Սիրիայում խանգարում են, Ադրբեջանում խանգարում են, հիմա էլ Ուկրաինայում են խանգարում: Դեռ մի բան էլ զենքով է ապահովվում, որ այդ զենքով սպանեն ռուս զինվորներին»,-ասել է Ժիրինովսկին: