ԱԺ <<Իմ քայլը>> խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկվա ծափահարություններից հետո որոշ հայտնի շրջանակների մոտ հոգեխանգարման նման երևույթներ են առաջացել։ Մինչ այս պահը ինձ և վստահ եմ նաև գործընկերներիցս շատերին, մեղմ ասած, մեղադրել են վարչապետի ելույթին ծափահարելու համար։ Ինձ նույնիսկ սպառնացել են կատարած այդ քայլիս համար, բայց ևս մեկ անգամ բարձրաձայն կրկնում եմ, որ, այո՛, ծափահարել ու ծափահարելու եմ ՀՀ ու Արցախի լուսավոր ապագայի համար՝ ՄԻՇՏ, ուզեք, թե չուզեք, քանզի ես վստահում եմ ՀՀ քաղաքացուն, իմ քաղաքական թիմին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ու այո՛, ԱՊԱԳԱ կա ՀՀ_ում և Արցախում, մեր հերոս տղաներն ընկան, որ այդ հարցում մենք կասկած չունենանք: