Կառավարությունն իր այսօրվա՝ ապևրիլի 15-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նխարարությանը հատկացնել 7,548 մլրդ դրամ, որի նպատակը Արցախի քաղքացիներին աջակցության 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելն է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նխարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ որոշման համաձայն 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր Արցախի քաղաքացու տրվում է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց:

Նրա խոսքով, մինչեւ այժմ արցախցիներին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 մլրդ դրամ. «Եվս 22 մլրդ դրամի աջակցության որոշում արդեն ունենք, որից մեկը այս հատկացումն է: Այսինքն ընդհանուր հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ: Այս ծրագրով նախորդ ամիս 101 հազարից ավելի արցախցիներ ստացել են այս աջակցությունը»:

Նախարարը տեղեկացրեց, որ այս աջակցությունից օգտվելու համար լրացուցիչ դիմելու կրիք չկա, եթե մարտին ստացել են աջակցությունը, մյուս ամիսներին ավտոմատ կստանան:

«Մի փոքր խումբ քաղաքացիներ դուրս են  մնացել բազաներում որոշակի խնդիրների պատճառով: մենք այդ մասով առաջիկայում կարգավորում կանենք, եւ այդ մի քանի հարյուր քաղաքացիները, որոնք ծրագրերից դուրս են մնացել, դառնան ծրգրի շահառու»,-ասաց նախարարը: