ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Համապատասպան հայտարարությունն արդեն հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ը ձգտում է Ռուսաստանի հետ կայուն ու կանխատեսելի հարաբերություններ ունենալ, չի կարծում, թե ճիշտ է բացասական հետագծով գնալ, սակայն միևնույն ժամանակ հստակ հասկացնել է տալիս, որ պաշտպանելու է իր ազգային շահերը և դիմակայելու ռուսական կառավարությանը, որը ցանկանում է վնաս հասցնել ԱՄՆ-ին: