Ափսոսում եմ Օնիկ Գասպարյանի անցած ուղին: Բամբասանքների մեջ, ինչպես ժողովուրդն է ասում, «խուրդվում»-գնում է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ «Փաշինյանին ճանաչում եմ, իր հետ ճանապարհ եմ անցել, և իր խոսքն է ինձ համար համոզիչ»։

Սարգսյանը կարևորել է, որ քննարկումները ծավալվեն ապագայի շուրջ, իսկ պատերազմը պետք է ուսումնասիրվի և անհրաժեշտության դեպքում դատական հետևանք ունենա։

Անդրադառնալով Լելե Թեփե բարձունքի մասին ծավալվող քննարկումներին՝ նա նշել է.

«Ո՞վ է թեման շահարկել։ Իրեն պետք է ասել՝ ընկե՛ր, էդ թեման, որ բարձրաձայնեցիր, ի՞նչ խնդիր լուծեցիր»,-ասել է նա՝ ընդգծելով, որ որևէ բարձունք չպետք է գերագնահատվի։

Քաղաքական հարցերի, նոր ընտրված վերնախավի հետ իշխանություն կիսելու, վարչապետի մի քանի հայտարարությունների մասին՝ տեսանյութում։