Աժ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ Փաշինյանը բոլորին մեղադրում է, սակայն իր մեղքի բաժինը չի տեսնում։ Գորգիսյանը հիշեցրեց վարչապետի այսօրվա ելույթը, որով հայտնում էր, թե Լելե Թեփե օպերացիայի ժամանակ Փաշինյանը գեներալների խոսակցությունների մի հատվածին ներկա է եղել, մոդերացիա արել և սեփական կարծիք չի հայտնել, չնայած հաճախ էր հայտարարում, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը։
«Հիմա, փաստորեն գեներալներն են որոշել։ Դուք մոդերատոր էիք, թե վարչապետ ու գերագույն գլխավոր հրամանատար»։ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն հայտարարել է, որ ինքն է պատասխանատուն և ունի մեղավորության իր բաժինը։

«Ուզում եք՝ ամենամեծ բաժինը։ Ես ասում եմ՝ պարտությունը իմն է, հաղթանակը մնացած բոլորին, պարտությունը՝ ինձ, բաց դա չի նշանակում, որ ոմանք պետք է առիթացվորվեն, ասեն ինչ կա լցնենք իրա վրա, թող տանի»։

Փաշինյանը նշեց, որ գործառույթն է եղել կարծիքներ լսելը, իրեն իրավունք չի վերապահել իրեն մտնել ռազմական գործի նրբութունների մեջ, որովհետև համարել է, որ որպես երկրի ղեկավար պետք է հենվի հնչած կարծիքների վրա։

«Ադ օպերացիան չի եղել Լելե Թեփե սարը գրավելու մասին, այլ եղել է ճեղքման 9-րդ պաշտպանական շրջանի հարավային հատվածում ճեղքման սեկտորը փակելու վերաբերյալ։ 2017 թվականի դրութամբ արդեն բանակցային գործընթացը տանուլ տրված է եղել անդառնալիորեն, որ էլ 1 մմ զիջում անելու տեղ չի եղել»։

Գորգիսյանը արձագանքեց, որ վարչապետը անընդհատ փորձում է արդարանալ, այդ թվում՝ իրեն պատասխանատու համարելով, բայց ոչ մեղավոր:

«Այդ ճանապարհին անընդհատ վնաս եք հասցնում ՀՀ-ին: Այս ճանապարհին անընդհատ ինչ-որ բաներ եք ասում, որոնք մեկը մյուսին հակասում են ու Ձեր տված բոլոր խոստումները սկում եք հերթով դրժել ու որևէ կերպ ձեզ մեղավորի պես չեք պահում։ Ասացիք՝ կապիտուլյացիա չի ստորգրվի՝ ստորագրեցիք, ասացիք՝ մի գիշերվա մեջ չի որոշվի Արցախի հարցը, հրապարակում կորոշվի՝ չարեցիք: Այն, ինչ ասել եք, թե չի լինելու, եղել է», — նշեց պատգամավորը։

«2017 թվականից մինչև այսօր եկել եմ այն համոզման, որ Ձեզ հետ վիճելն անիմաստ է», — ի պատասխան Գորգիսյանի՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: