Ոստիկանության ծառայողները ԱԺ շենքի մոտից քիչ առաջ բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ վերջինս ԱԺ էր բերել փուչիկներ և «արյուն»։

«Հասկանու՞մ եք որքան են արժեզրկել։ Եկան-չեկան պառակտեցին՝ պիցցայակերների- յոնջակերների, սևերի և սպիտակների»,- հայտարարեց Աղեկյանը։
Վերջինս ցանկացավ մուտք գործել ԱԺ շենք, սակայն վերջինիս թույլ չտվեցին։ Նրա խոսքով՝ մբոլոր ռեժիմների ղեկավարման ժամանակ ԱԺ ընդունարանը բաց է եղել, քաղաքացիներն անարգել հարցումներ, նամակներ են դրել համապատասխան արկղերի մեջ։ Աղեկյանը փորձեց իրականացնել ակցիան՝ «արյունը», սակայն ոստիկանները բերման ենթարկեցին նրան։

Նշենք, որ ավելի վաղ ոստիկանները բերման են ենթարկել նաև ՀՅԴ անդամ Սարգիս Կարապետյանին, որը ևս ԱԺ շենքի մոտ ակցիա էր իրականացնում և փորձում էր «ճեղքել» ոստիկանական պատնեշը։