Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների փոխադրումը 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների միջև:

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման, սոցիալական կառույցների և բնակելի տների վերականգնման համար Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի ԿամԱԶ մակնիշի 15 զինվորական և ուղեկցող ավտոմեքենայից կազմված 13-րդ շարասյունն անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 100 տոննա բեռի տեղափոխումը Քարվաճառի շրջան: Տեղափոխվող բեռը բաղկացած է եղել շինանյութից և էներգապահովման համակարգի վերականգնման համար նախատեսված սարքավորումներից:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ, ընդհանուր առմամբ, 13 շարասյան միջոցով տեղափոխվել է մոտ 2200 տոննա բեռ: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին: