Ո՞րն էր Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ՌԴ այցի նպատակը։ Այս մասին ՀՀ վարչապետին հարցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Մարդիկ, որոնք քննադատում են, որ վարչապետը փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները, դեռ մի բան էլ ձեզ են խնդրել, որ միջնորդեք իրենց ընդունելու համար։ Ինչի՞ համար էին գնում, որ բանակցեի՞ն, գնում էին, որ նոր սպառազինությո՞ւն բերեին, ո՞րն էր նպատակը, որը դուք չէիք կարողանում»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ դիմելով վարչապետին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանդիպման նպատակը ռուսական էլիտայի հետ ստեղծված իրադրությունը քննարկելը և հաղթահարման հնարավոր ելքեր գտնելն էր. «Ինձ Ռուսաստանից ասել են, որ ոչ պաշտոնական խողովակներով հանդիպումների հայտ կա, ասել եմ, որ դեմ չեմ որևէ հաղորդակցության, որը նպատակահարմար կգտնվի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։