Նիկոլն ուղղակի հիվանդագին սուտասան է։ Այսօր ԱԺ-ում Նիկոլը սուտ էր խոսում Լելե Թեփի մասին։ Սուտ էր խոսում, ձեռքերը լվանում էր, թե մոդերատորություն է անում։ Դու հո հասարակական կազմակերպության ու վճարովի աշխատող չես, որ մոդերատորություն անես։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 6-ին հենց Նիկոլ Փաշինյանն էր հայտնել։

«Ինքն է գրել, իր կինն է եղել Արցախի նախագահականում, ինքն ու կինն են առանձին դուրս եկել, Արարատ Միրզոյանն ու Արայիկ Հարությունյանն էլ գլուխները կախ սպասւոմ էին, թե ինչ էին խոսում ամուսիններով դուրս գան։ Այդ օրն է ինքը հարցազրույց տվել՝ խոսելով օպերացիայի մասին։ Այդ բոլոր փաստերն աչքը մի օր կկոխվի շատ ավելի այլ փաստերի հետ, այլ ստերի դեմն առնելու համար »,- նշեց Մանուկյանը։

Մանուկյանը նշեց, որ ցանկանում է Հովիկ Աղազարյանին հարց տալ՝ կապված ԱԺ-ում վերջինիս կողմից արված ազգ-բանակի մասին հայտարարությանը։

«Ասեմ՝ էսօր դու ԱԺ-ում խոսում ես ազգ-բանակի մասին, ծալքերումդ այսքան տարողություն կա՞։ Կողքդ նստած պատգամավորների մեծագույն մասը երկու տարի ազգ-բանակ կոնցեպտի դեմ պայքար է մղել, ԱԽ քարտուղարը ծաղրել է ազգ-բանակ կոնցեպտը։ Այսօր հարց է տալիս, ասում է՝ ողջունում եմ ձեր արածը, որ ազգ-բանակ կոնցեպտ է»,- նշեց նա՝ հավելելով, որ ամբիոնի մոտ կանգնած վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդն էլ չի ասում, որ ամեն օր ազգ-բանակ կոնցեպտի դեմ խոսել են՝ նաև օտարազգի կազմակերպությունների ֆինանսավորմամբ։

Հարցին՝ ինչն էր ոգևորել պատգամավորներին այդ հայտարարությունից հետո, որ վերջիններս ծափահարել են, Մանուկյանը պատասխանեց՝ նշելով, որ ոչ մի նորմալ մարդ չի կարող բացատրել, թե ինչն էր ոգևորել, ստրկությունը։