Հայաստանն ու Արցախն ապագա ունեն։ Եթե կա մարդ, որ մտածում է՝ Հայաստանն ու Արցախն ապագա չունեն, հաջողություն այդ բոլոր մարդկանց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու՞ էին «Իմ քայլ»-ի պատգամավորները հոտնկայս ծափահարում Նիկոլ Փաշինյանին, երբ Հայաստանն ու Արցախն այս վիճակում է։

Հարցին՝ իրենց թիմի հետ Հայաստանն ու Արցախն ապագա ունե՞ն, Ալենն Սիմոնյանն ասաց. «Միքայել Մինասյանի հետ չունի, Սերժ Սարգսյանի հետ չունի, Ռոբերտ Քոչարյանի հետ չունի, այդ մարդկանց հետ չունի»,-ասաց ԱԺ փոխխոսնակը։

Ալեն Սիմոնյանը բանավեճի բռնկվեց լրագրողի հետ, որը շարունակ միևնույն հարցն էր պնդում։ ԱԺ փոխխոսնակն ասաց. «Դուք ներկայացնում եք քաղաքական ուժ։ Հայաստանի Հանրապետությունը և Արցախն ապագա ունեն, ծափահարություններ»։
Դիտարկմանը՝ թուրքերի հե՞տ ունի ապագա, թե՞ առանց թուրքերի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Թուրքերի հետ ապագա ունեն բոլոր այն մարդիկ, որոնք 20 տարի վաճառել են։ Այդ մարդկանց անունները հայտնի են։ Թուրքիայի հետ ապագա ունեցել են այն մարդի, որոնք Արցախը և պատերազմը տանուլ են տվել»,-ասաց ԱԺ փոխխոսնակը։

Դիտարկմանը, որ իրենք են հանձնել Արցախը և փաստաթղթի տակ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է, ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մեր օրոք ոչ ոք ոչ մի բան չի հանձնել։ Հանձնվել է այն ժամանակ, երբ արդեն հանձնվել է այն ժամանակ, երբ արդեն հանձնվել է»,-նշեց ԱԺ փոխխոսնակը։