Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերեց 2016-ի նոյեմբերին «Ռոսիա սեգոդնյա»-ին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից, որտեղ նա խոսել է ԼՂ խնդրի կարգվորմն մասին:

Փաշինյանը մեջբերում էրեց այդ հարցազրույցից. «Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը թողնում են այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են, որ դրանք օկուպացված են, անվանում են բռնազավթված, ադրբեջանական 7 շրջանները: Թողնում ենք տարածքները, հեռանում: Բայց առաջին կետում հստկ գրված էր, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու է ԼՂ-ի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Այնուհետեւ գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրկարգ է եւ ամենը»: Լրագրողը հարց է տալսի՝ այսինքն հանրաքվե՞: Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Այո հանրաքվե: Հենց դա է եղել ինքնորոշման իրավունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նմոր պահանջներ էր առաջադրում»: Այսինքն մենք հասել ենք մի տեղ, որ մենք ասում ենք՝ Ադրբեջան, 7 շրջանները քեզ եմ վերադարձնում,Ադրբեջանն ասում է՝ ոչ, ավելին պետք է տաս»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշատակեց նաեւ Սերժ Սարգսյանի 2017-ի հուլիսի 16-ին «Արմենիա» հետռուստաընկերությանը տված հարցազրույցը՝ մեջբերելով. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից եւ դա հասկանալի դարձավ բոլորին: Ադրբեջանի դիրքորոշումն էլ պարզ է, նա ասում է, որ ԼՂ խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է եւ այդպիսին պետք է շարունակի մնալ»: