2008 թվականի Մարտի 1-ի գործը, իմ կարծիքով, բացահայտված է և ես չգիտեմ՝ այդ քրեական գործի հատորները ինչ կարգավիճակ ունեն, բաց այդ նյութերը կան, դրանք չեն այրվելու, դրանք մի «իքս» պահի կարող են հրապարակվել և դուք կտեսնեք, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է։ ԱԺ ամբիոնից պատասխանելով անկախ պատագամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե պարզվե՞ց Քոչարյանն անմեղ էր, թե՞ Մարտի 1-ը չի բացահայտվել, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս հավելեց՝ իրավական վեճի մեջ չի ուզում մտնել, թե այդ հատորները Քրեկան օրենսգրքի որ հոդվածներին են համապատասխանում կամ չեն համապատասխանում, դրանց գնահատականը կտան իրավաբանները․

«Այսօր ՀՀ-ում պատմական մինիմում կա դատապարտված և կալանավորված անձանց, ժամանակակից արդարադատության սրբության սրբոցն այն է, որ ասում են` ավելի լավ է մեղավորը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում, ես չեմ ասի, որ մեղավորները բոլորը բանտում են, բայց ՀՀ-ում անմեղ մարդ բանտում չկա և սա մեծագույն հաղթանակ է»։

Փաշինյանը հավելեց նաև՝ մեզ պետք է ոչ թե դատաստան, մեզ պետք է արդարադատություն, մեզ պետք է արդարություն․

«Մենք հավատում ենք աnկախ դատական համակարգին, բայց, ինչքան հասկանում եմ, Հայաստանում կան դատավորներ, որ իրենք էլ չեն հավատում, բայց մենք գնալու ենք առաջ»,-նշեց նա։