Կրիտիկական զարգացումների տեսակարար կշռով Հայաստանը պայմանական միավորներով 10-1 հաշվով զիջել է Ադրբեջանին: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ մասին նշված է դեռեւս 2017-ին արված վերլուծության մեջ, որը ֆինմանսավորել է այդ ժամանակվա գործող իշխանությունը:

«Այս հաշվարկի մեջ հաշվի չեն առնված էլեկտրաէներգետիկ համակարգը, տրանսպորտն ու սպառազինությունը: Եթե դրանք էլ ներառեին, այդ հարաբերակցությունը կլիներ 20-1»,-ասաց նա:

Փաշինյանը այդ վերլուծությունից էլի մեջներումներ արեց՝ նշելով. «Հայաստանում ռազմարդյունաբերական համակարգը սկսեց ձեւավորվել միայն 2016-ի ապրիլից, Ադրբեջանից 11 տարի ուշացումով:

Կառուցվածքային ռումով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը նխարարական մակարդակով ՀՀ-ում կազմավորվել է միայն 2016 թվականին, Ադրբեջանից 12 տարի ուշացումով: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ի տարբերություն Ադրբեջանի նխարրական մակարդակով  2017-ին տակավին ձեւավորված չէր, մինչդեռ Ադրբեջանում այդ ոլորտում 13 տարի առաջ նախարարություն էր ձեւավորված: 2017-ին Ադրբեջանն ուներ երկրի ուղեծրում 3 արբանյակ, որից մեկը՝ հետախուզական, որը գնել էր: Այո, Ադրբեջանը հետռախուզական արբանյակ էր գնում, իսկ ՀՀ իշխանությունները գնում էին հողամասեր, հունական կղզիներում:

Պետք է արձանագրել, որ այո, իրենք տանուլ են տվել պետության ինստիտուցիոնալ կայացման հարցում, պետությունը վերածելով մի մաֆիոզ կառույցի, որը քամում է ՀՀ կենսական միջոցները:

Այդ կառույցները մինչեւ այսօր իրենց շոշափուկներն ունեն ամենուր՝ սկսած դատական համակարգից, վերջացրած, ցավոք սրտի, մենք տեսանք դրա կոնկրետ երեւույթները զինված ուժերում»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իրենք կռիվ են տվել ընդդեմ այդ 20-ամյա դավաճանության, 20-ամյա կապիտուլյացիայի. «Բայց բուն պատերազմի ժամանակ իրենք պաշտպանել են իրենց պարտությունը՝ մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով՝ դավաճան, որ իրենց դավաճանությունը քողարկեն: Մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով՝ կապիտուլյանտ, որ իրենց կապիտույլացիայից ուշադրությունը շեղեն: Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը առավել եւս: Ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային: Իսկ մենք ամեն օր երբեմն կենաց-մահու կռւիվ ենք տվել ձեր կպիտուլյացիայի եւ դավաճնության դեմ: Ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ շարունակելու ենք մեր պայքարը հանուն ազատ, հզոր ու երջանիկ Հայաստանի»: