Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ադրբեջանցի պաշտոնակցի՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն օգնություն է առաջարկել Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքով տուժած տարածքների վերականգնման հարցում:

«Մենք երեկ շատ երկար ենք խոսել այդ մասին: Ես շատ ուրախ եմ, որ Դուք` որպես բելառուս ժողովրդի իրական բարեկամ, հասկանում եք, որ առջևում շատ աշխատանք կա անելու: Ծանր աշխատանք, խաղաղ աշխատանք: Եվ պետք է իմանաք, որ Բելառուսում Ձեր հուսալի ընկերներն են: Մեր հնարավորությունները Դուք գիտեք: Մենք այսօր նախարարների, մասնագետներ հետ ևս մեկ անգամ քննարկումներ կանենք»,- «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն:

«Ադրբեջանը մեծ քայլ է կատարել իր ազգային երազանքին հասնելու ճանապարհին»,- ասել է Լուկաշենկոն:

Վերջինս ընդգծել է, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև համագործակցությանը չի կարող խոչընդոտել ոչ մի համավարակ: