Ավստրալիայում տրոմբոզի երկրորդ դեպքն են գրանցել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատրաստուկով պատվաստվելուց հետո: Այդ մասին հաղորդել է ABC հեռուստաալիքը: Տրոմբների առաջացումը հայտնաբերել են 40-ից բարձր տարիքի կնոջ մոտ, նա գտնվում է հիվանդանոցում՝ կայուն վիճակում:

Փորձագետները պարզել են, որ Ավստրալիայում գրանցված դեպքը նման է Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում AstraZeneca պատվաստելուց հետո տրոմբոզի դեպքերին: Բժիշկներն ընդունում են, որ տրոմբների առաջացումը, հավանաբար, կարող է կապված լինել կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ, բայց շարունակում են համառորեն պնդել, որ տրոմբոզի ռիսկը բավականին ցածր է: Ավելի վաղ ավստրալական կարգավորիչը երկրի մինչեւ 50 տարեկան բնակիչներին հանձնարարել էր կորոնավիրուսի դեմ պատվաստվել Pfizer-ի մշակած պատրաստուկով, այլ ոչ թե AstraZeneca դեղագործական ընկերության պատվաստանյութով: