Թեհրանում Զարիֆ-Լավրով հանդիպումից հետո Ռուսաստանն ու Իրանը կողմ են արտահայտվել արդարացի հիմքի վրա Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է իրանական «IRNA» գործակալությունը:

«Քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են տալիս պահպանելու կայուն հրադադարի ռեժիմը:

Կարևորել ենք նաև հակամարտության հետևանքները հաղթահարելը և դրա երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական կարգավորմանը հասնելը, որոնք բխում են հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից», — ասել է Լավրովը: