Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Իրավունքի ուժով» ևս մեկ նշանակում՝ Արշակ Կարապետյանը, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հետախուզության վարչության պետն էր և այն տապալելու համար հեռացրել էին, «տեղավորեցին» ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։

Մարդ, ում վերջին տարիների միակ «արժանիքը» մարտի 1-ի արդեն տապալված գործով իր զինակից ընկերների դեմ ցուցմունքներ տալն էր ու այս իշխանություններին ներքաղաքական բնույթի ծառայություններ մատուցելը, պաշտոնի է նշանակվում։

Ու այս որակի, պատվի տեր մարդիկ բանակի հրամանատարությունում են նշանակվում։

ՊՆ-ում, ԳՇ-ում հետպատերազմյան փուլի այս նշանակումները բանակին ուղղված «կոնտռոլնի կրակոցի» են նման։

Սրանք ոչ միայն ավիրում են բանակը, այլ փորձում վերացնել բանակի վերականգման վերջին հնարավորությունները»։